HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետգույքի կառավարման վարչությունը շարունակում է հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումն ու նվիրատվությունը

Պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության  գործընթաց դյուրացված կարգով: Ինչպես տեղեկացնում է վարչության լրատվական ծառայությունը, Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն իրենք են այցելում  մարզեր՝ տեղում հանրակացարանների բնակիչների պայմանագրերի կնքումն ապահովելու համար:

Հերթական այցը Լոռու մարզ էր. Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի 3 հասցեում գտնվող բնակելի շենքում ապրող  11 ընտանիքի  հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր, կատարվել է բնակարանների հանձնում-ընդունում: Նույն հանրակացարանում ևս 4 ընտանիքի խնդիր կլուծվի առաջիկայում՝ չափագրումների հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո: 

Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 3 հասցեում գտնվող՝ 2590.38 քառ.մետր մակերեսով բնակելի շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0,166 հա մակերեսով հողամասը «Հայէկոնոմբանկ»  ԲԲԸ սեփականությունն են հանդիսացել և դրամատունն այն նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ կառավարության 04.08.2016 թվականի N 815-Ա որոշմամբ,  շենքում բնակվող 15 ընտանիքներին անհատույց հատկացնելու պայմանով: Այս որոշմամբ 68 մարդու սեփական տանիքի խնդիր է լուծվել: Սա պետություն-մասնավոր հատվածի համագործակցության օրինակ է:

Հիշեցնենք, որ հանրակացարանային տարածքները սեփականության իրավունքով դրանք զբաղեցնող քաղաքացիներին են հանձնվում երկու ճանապարհով` սեփականաշնորհման և  նվիրատվության:

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող' 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Հանրակացարանային տարածքները նվիրատվությամբ հատկացվում են դրանք առնվազն 5 տարի զբաղեցնող և հաշվառված հայաստանաբնակ անապահով ընտանիքներին:

Հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 2002 թվականից: 

2011 թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները  913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter