HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 17-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2016թ.-ի դեկտեմբերի 09-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի (ՎՎԿ ՓԲԸ) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 212,660 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ  անվանական արժեքով, արժեկտրոնի 10.0% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMNMCCB2HER2) բորսայում կշրջանառվեն NMCCB2H բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ նշված պարտատոմսերը տեղաբաշխվել  էին  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ  Արմենիայում ս.թ. նոյեմբերի 28-ին, որի  ընթացքում կնքվել է 12 գործարք՝ 1,739,022,433.50 ՀՀ դրամ ընդհանուր գումարով: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 9,824.33 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը`  10.6999%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը`  10.5854%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter