HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 393 հատ սիգ

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դեկտեմբերի 5-9-ը իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացրել է 630.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկել 9.88մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 280.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 9.88մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 186 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 9573.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 81 ծառի վերաբերյալ հաշվարկված 6200.0հազ.դրամ վնասի տվյալներն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին հետագա ընթացք տալու համար:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 101.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 130.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 205.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 393 հատ /221.7կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ /դեկտեմբերի 1-ից` 644հատ/515կագ//, Սևանա լճից դուրս են հանվել ձկնորսական ցանցեր և այնտեղ առկա ձկները:

Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 163 հատ (105.0 կգ) «սիգ»  տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, Երևանի «Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան, Երևանի N1 տուն ինտերնատ և Հայ առաքելական եկեղեցի:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ /65.5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ և «Երևանի N1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 48 հատ /32.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 30 հատ /12.2կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 10 հատ /7.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 15 վարչական տուգանքի որոշում 1.23մլն.դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 9 որոշում՝ 535.0 հազ.դրամ ընդհանուր գումարի չափով:

Սյունիքի մարզի «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության  պոչատարի թափուկատարից տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետևանքով աղտոտվել է խողովակաշարի հարակից տարածքը: Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:    

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.95մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter