HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր

Նախագահի աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: 

Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: 

ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա կգտնվեն «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter