HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ,  սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 50 մ: 
Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում, Եղվարդի, Թալինի և Մարալիկի ճանապարհներին մերկասառույց է:

Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում:
Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter