HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Երիցյանը հոսպիտալացվել է

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը՝ նախարար Արմեն Երիցյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Գնդոյանը չմանրամասնեց, թե այս պահին նախարարի առողջական վիճակն ինչպես է կամ թե ինչ առողջական խնդիրներ ունի։ Միայն նշեց, որ Երիցյանի հարազատները ցանկություն չեն հայտնել՝ որևէ մեկնաբանություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին։

Բժշկական կենտրոնից ևս չմեկնաբանեցին՝ արդյո՞ք նախարար Արմեն Երիցյանը գտնվում այնտեղ, ի՞նչ գանգատներ ունի նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter