HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երիտասարդական նվագախումբը «մեծացել» է, անվանումը կփոխվի

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կվերանվանակոչվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ: Հարցն ընդգրկված է գործադիրի առաջիկա նիստի օրակարգում:

Անվանափոխությունը, ըստ Մշակույթի նախարարության ներկայացրած նախագծի, նվագախմբին լայն հնարավորություն կընձեռի հանդես գալ միջազգային ասպարեզում եւ հավասար մրցակցություն ունենալ համաշխարհային տարբեր հարթակներում:

«Ներկայում նվագախում­բը հանդես է գալիս որպես լիովին կայացած, հասուն միավոր, որը յուրաքանչյուր տարի հանդիսատե­սին է մատուցում ավելի քան 65 համերգ` ներկա­յացնելով դասականից մինչև ժամանակա­կից կոմպոզիտորների ստեղ­ծագործություն­ներ ընդգրկող լայն երկա­ցանկ: Նվագախումբը հնարավորություն ունի Հայաս­տանը ներկայացնելու ամբողջ աշխարհում՝ իբրև երաժշտական պետություն: Սակայն անվանման մեջ «երիտասար­դական» բառը սահմանափակում է նրա՝ միջազ­գային ասպարեզում հանդես գալու հնարավորությունը, քանի որ աշխարհում երիտասար­դական նվագախմբերը չեն գործում հստակ համերգաշրջանի ցանկով եւ տարեկան հանդես են գալիս ընդամենը 3-ից 4 համերգներով եւ նույն ծրագրերով»,-նշված է նախագծում:

Անվանափոխությունից հետո նվագախումբը հնարավորություն կունենա հանդես գալու այլ հարթության վրա՝ համագործակցելով հա­մաշխարհային խոշոր գործակալությունների հետ:

Ի դեպ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10 տար­վա ստեղծագործական գործունեու­թյան ըն­թացքում հանդիսա­տեսին ներ­կայաց­րել է ավելի քան 500 համեր­գային ծրագրեր, իրականացրել համերգ­ների առ­ցանց հեռարձակում եւ ստեղծել առցանց հեռարձակման հարթակ (SYOA-online TV): Նվագա­խմբի տե­սա-ձայնադարանը ընդգրկում է 700-ից ավելի ստեղծագոր­ծություններ, որոնց թվում են նաեւ հայ կոմպոզիտորի մոտ 200 ստեղծագործություններ: 

2016թ. նվագախմբի նախաձեռ­նությամբ անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան մի­ջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ: 

Նվագախմբի անվանափոխությունից հետո նախատեսվում է, որ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ում կգործեն երեք կոլեկտիվ ուղղություններ՝ սիմֆոնիկ նվագախումբ, երիտասարդական նվագախումբ եւ երգչախումբ, որի կազմում կընդգրկվեն երիտասարդ կատարողներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter