HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունահայ համայնքը տոնում է հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120-ամյակը

Ինչպես հայտնում է «Հայաստան» լրատու ցանցը, երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին, Հույն գրողների միությունը (ՀԳՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նշելու հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, ՀԲԸՄ մասնաճուղը եւ «Արարատ» ՄՄ միությունը:

Երեկոյի բացման խոսքում ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսն ասել է, որ կազմակերպված միջոցառումը ըստ էության առաջինն է իր բնույթով, որ երբեւէ կազմակերպվել է Հունաստանում եւ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Հույն գրողների միությունը 70-ամյա ուշացումով է կազմակերպում նման միջոցառում, որով հույն հանրությանն ավելի է մոտեցնում հայ գրականությանը:

ՀԳՄ փոխնախագահ Պավլոս Նաթանելն ընդգծել է, որ եթե պատմությունը հույներին եւ հայերին միացնում է, ապա երկու ժողովրդների մշակութային կապը նրանց հարաբերությունը խորացնում է:

Ապա «Կապոդիստրիայի» անվան Աթենքի պետական համալսարանի դասախոս՝ դոկտոր Համբիկ Մարուքյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես Համիդյան ջարդերի ժամանակ հույն հանրությունը ծանոթացավ հայկական  բանաստեղծությունների հունարեն առաջին թարգմանություններին (առաջինը՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», 1895 թ.):

Ծրագիրը վարել է ՀԳՄ գործադիր խորհրդի անդամ Ավգերինոս Անդրեուն, որը ներկայացրել է գրող Հովսեփ Քասեսյանի կողմից պատրաստած երեկոյի հայկական պոեզիայի հունարեն թարգմանության հակիրճ պատմությունը, իսկ դերասան Հայկ Գասարջյանին ուղեկցող հանրահայտ հույն դերասաններ՝ Ֆրոսո Զագարեունը և Դինոս Պոնտիկոպուլոսը ընթերցել են հատվածներ Նալբանդյանի, Պատկանյանի, Սիամանթոյի, Վարուժանի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Էմինի, Շիրազի և այլ պոետների բանաստեղծությունների հունարեն թարգմանություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter