HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

60 միլիոն դրամ՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին

Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին 60 միլիոն դրամ տրամադրելու նախագիծը։

«Խնդիրը բավականին երկար ժամանակ իրականացվող քաղաքականության մասին է, որի արդյունքները հստակ են. սահամանամերձ շրջանների ուսանողներին տրամադրում ենք ուսանողական զեղչեր և երիտասարդական հիմնադրամի խողովակով կառավարությունը օգնում է այդ շրջանների ուսանողությանը»,- նշեց նախարարը։

Ինչպես տեղեկանում ենք կառավարությանը ներկայացված որոշման նախագծից՝ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կհատկացվի 60 միլիոն դրամ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով։

Ըստ կառավարությանը ներկայացրած հիմնավորման՝ այս որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի հնարապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական, զբաղվածության, հոգևոր-հայրենասիրական առկա վիճակը:

«Հաշվի առնելով սոցիալապես անապահով խավերի համար վերոնշյալ ծրագրերի արդյունավետությունը և կարևորությունը, վճարովի ուսուցման համակարգում ուսանողների ներգրավվածության մեծ ծավալը, նախարարությունն առաջարկում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացնել ծրագրեր՝ կոչված օգնելու ծանր սոցիալական պայմաններում գտնվող, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին»,- նշված է նախագծում։

Նախագծում նաև նշվում է, որ ծրագրերի իրականացումը նպաստելու է կրթության մատչելիությանն, արժևորելու է կրթված լինելու գաղափարը, «ինչը դրական ազդեցություն է ունենում երիտասարդ սերնդի ապագան կերտելու հարցում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter