HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանին գրավի դիմաց ազատել

Երեկ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել գրավի դիմաց: Այս մասին «Հետքին» հայտնեց Արթուր Սարգսյանի փաստաբաններից Տիգրան Եգորյանը:

Փաստաբանը նշեց, որ դատարանում ներկայացվել է Արթուրի առողջական վիճակի վերջին օրերի վատթարացումը, հետևաբար՝ միջնորդել են հաշվի առնելով դրանք, ի թիվս նախկինում առկա հիվանդությունների, կալանքը գրավով փոխարինել: Սակայն Մանուշակ Պետրոսյանը մերժել է փաստաբանների միջնորդությունը:

Միևնույն ժամանակ, Տիգրան Եգորյանը մեզ տեղեկացրեց, որ պատրաստել և այսօր ՄԻ Եվրոպական դատարան են ուղարկելու դիմում՝ որպես միջանկյալ միջոց (ԵԴ 39 կանոնի համաձայն), որպեսզի հանձնարարվի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները Արթուր Սարգսյանի բուժումն ապահովելու համար: Նշենք, որ միջանկյալ միջոց հանդիսացող դիմումները ԵԴ-ում քննվում են հրատապ կարգով:

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին «Սասնա Ծռեր» խումբը հայտարարություն տարածեց, որ մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյան անունով, իր անձնական մեքենան բեռնել է սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվողներին: Հուլիսի 31-ից անազատության մեջ է՝  «Սասնա Ծռերի» մյուս անդամների հետ: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Դատարանները մերժել են կալանքը վերացնելու կամ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները: Մերժման որոշմներից մեկում կարդում ենք. «Մեղադրյալ Արթուր Սարգսյանի նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, առողջական վիճակը, թվով չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտելու փաստը հաստատող դիպլոմների առկայությունը չեն կարող ինքնին որպես հիմք դիտարկվել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոցի թույլատրելի համարելու համար»:    

Մեկնաբանություններ (2)

գագիկ
Ճիշտ են արել, բա որ հանկարծ մեկին էլ հաց տանի...
Անահիտ
Ես ամաչում եմ մեր դատական համակարգից...Արթուր Սարգսյանի մարդասիրությունը, խիզախությունը դրվատանքի է արժանի, մինչդեռ մերժել են կալանքը վերացնելու կամ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները: ԱՄՈԹ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter