HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգենտինահայ բարերարների օգնությամբ՝ Բավրայում կառուցվում է հնդկաձավարի մշակման գործարան

Արգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիան ընտանիքների և Քիրքոր Շիմշիրողլուի ֆինանսավորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բավրա գյուղում հնդկաձավարի վերամշակման գործարան է կառուցում: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը:
Հնդկաձավարի վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը 2015 թ-ին մեկնարկած ձեռնարկի շրջանակներում տրամադրում է անհրաժեշտ սարքավորումներ եւ իրականացնում ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Դեկտեմբերի 6-ին Ծովագյուղում բացվել է հնդկաձավարի առաջին գործարանը Հայաստանում: 

Գործարանը կյանքի կոչելու համար վերակառուցվել է գյուղատնտեսական նպատակներով նախկինում համայնքում գործող շենքը: Վերակառուցվել են պատերը, հատակը, փոխարինվել է տանիքի ծածկը, տեղադրվել են պատուհաններ եւ դարպասներ: Շինարարական աշխատանքներին զուգընթաց գործընկեր կազմակերպությունը տեղադրում է հոսքագիծ: 2017թ.-ի ամռանը նախատեսվում է ավարտել աշխատանքները՝ ներառյալ ինժեներական ցանցերի իրականացում, շենքի ներքին ու արտաքին հարդարում, կից լաբորատոր մասնաշենքի կառուցում: 

Գործարանի ներկայիս պատասխանատու Կորյուն Սումբուլյանի խոսքով՝ հնդկաձավարի մշակման գործարանը կսպասարկի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի շուրջ 430 ֆերմերային տնտեսությունների, որոնք ցանքի, բերքահավաքի եւ վաճառքի հարցերն արդյունավետ կազմակերպելու նպատակով միավորվել են կոոպերատիվներում: «Հնդկաձավարի աճեցումն ու մշակումը նոր մշակույթ է Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները բարենպաստ են այս մշակաբույսի աճեցման համար, եւ արդեն ստացել ենք առաջին բերքը: Մի քանի տարվա ընթացքում գործարանի արտադրական հզորությունը կարող ենք հասցնել տարեկան մինչեւ 9000 տոննայի եւ տեղական շուկան ապահովել մատչելի արտադրանքով»,- ասում է Կորյուն Սումբուլյանը:

Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բավրա գյուղում հիմնադրամը Դեւեճիէան ընտանիքի հովանավորությամբ վերջին երեք տարիներին կառուցել է նաեւ համայնքային կենտրոն, սպորտհրապարակ, մարզադաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter