Հինգշաբթի, 27 հուլիսի

Կառավարությունը կշնորհավորի 1800 դրամանոց բացիկներով



Կառավարությունում ջանք ու եռանդ չեն խնայում տեսախցիկների առջև խոսել ծախսերը կրճատելու, դրա արդյունավետությունը բարձրացնելու մասին: Իսկ իրականու՞մ…

Դեկտեմբերի 12-ին կառավարության աշխատակազմը պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Հայրապետ Հրատարակչություն» ՍՊԸ-ի հետ: Այս անգամ «պետական կարիքը» տոնական բացիկներն են:

Արծաթե ուռուցիկ դաջվածքով անհատական ծրարներն ու օֆֆսեթ անհատական տպագրված պերգամենտ միջուկները կառավարության՝ իսկ ավելի ճիշտ հարկատուներիս վրա նստել է 1 հատը 1800 դրամ: Նախատեսված է գնել նման 550 հատ բացիկ: Ընդհանուր գումարը կազմում է 990,000 դրամ:

Ըստ պայմանագրի՝ բացիկները կառավարություն մատակարարելու վերջնաժամկետն այսօր է՝ դեկտեմբերի 20-ը: Եթե կառավարությունից տոնական բացիկ ստանաք, կարդալուց հետո հիշեք, որ դեն եք նետում 1800 դրամ:

Փոխարենը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը «Եվրոպրինտ» ընկերությունից որոշել է գնել օրինակ՝ 500 դրամանոց 200 հատ բացիկ՝ ընդհանուրը 100,000 դրամ արժեքով: Իհարկե, այն դժվար «արծաթե ուռուցիկ դաջվածք» ունենա, սակայն շնորհավորանքը կարդացողի տրամադրությունը դժվար թե դրանից ընկնի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մանաս08:56 - 21 դեկտեմբերի, 2016
Ժամանակին գյուղացի թուրքը հայ վարպետին խնդրում էր կեղտոտ տան պատերին կարմիր, մեծ վարդեր նկարել, ասելով՝ ծախս - մախսը հեչ կարդաշ, սիրուն ըլի՜
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ