HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 2016-2020թթ. ներդրումային ծրագրին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին և 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:

Հանձնաժողովը հայտնում է, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին շուրջ 97 մլրդ դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի:  

Ներդրումային ծրագիրն ուղղված է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների կրճատմանը, անվտանգության ապահովմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, սարքավորումների արդիականացմանը, կորուստների կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև՝ ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար այլ աշխատանքների իրականացմանը:

ՀԾԿՀ պաշտոնական կայքում հրապարակված են որոշման նախագիծը և հավելվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter