HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀ քաղաքացին չի կարողանում ելքի վիզա ստանալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից

«Հետք»-ը հեռախոսազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի քաղաքացի Միհրան Գալստյանից, ով հայտնում է, որ արդեն գրեթե մեկուսկես ամիս է` երկու տարով ելքի վիզա ստանալու նպատակով դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան և արձագանք չի ստանում։

«Հունվարի 9-ին վիզայիս ժամկետը լրանում է ու առանց այդ վիզայի այնտեղ որևէ բան անել չեմ կարող։ Անգամ Ռուսաստանից դուրս գալ չեմ կարող։ Հիմա աշխատանքային խնդիրներ ունեմ և ինձ անհրաժշտ է, որ հունվարի 20-ին Հայաստան գամ, բայց որ ամսի 9-ին լրանա վիզայիս ժամկետը, անգամ Հայաստան վերադառնալ չեմ կարողանա, ստեղ կմնամ»,-ասում է նա։

Գալստյանը վիզայի տրամադրման վճարները կատարել է, սակայն արդեն չի հիշում, թե քանի անգամ է գնացել դեսպանատուն՝ չտրամադրման պատճառներին ծանոթանալու համար։ Նրա՝ փոխանցմամբ՝ դեսպանատնից ասում են կզանգեն, կասեն, թե ինչ գործընթացի «մեջ է», սակայն հստակ որևէ պատասխան դեռևս չեն հայտնել։

«Թվում է՝ փողը վերցրել, դրել են իրենց գրպանը ու չեն անում, կամ էլ կաշառք են ուզում։ Զանգերին էլ չեն պատասխանում, այլ քաղաքացիներ էլ բողոքում են նման աշխատելաոճից՝ աշխատում են ժամը 10։00-16։00-ն, այն էլ՝ոչ նորմալ»,-հավելեց Միհրան Գալստյանը։

Լուսանկարում՝ դեսպան ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը

Մեկնաբանություններ (1)

հայկ
Միթե դժվար է հասկանալ այդքան պարզ և հասարակ գործողության, ավելի ճիշտ անգօրծության նպատակը։ Պետք է մինչև ԱԺ ընտրությունները ամեն գնով արգելել ՀՀ քաղաքացիների վերադարձը հայաստան , քանի֊որ արդեն որոշված է նրանց փոխարեն քվեարկողների ցուցակը՝ համապատասխան փաստաթղթերով։ Ընտրություններից հետո խնդրեմ, անմիջապես կստանաք ելքի վիզաները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter