HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին և պատրիարք Իլիա Երկրորդին

Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությանը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։

Նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու բարեկամ ժողովուրդների զորացման ու ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմված համագործակցությունը զորացնելու հնարավորություններին:

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիարք Իլիա Երկրորդին ջերմ ընդունելության համար:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է հայաստանյան և վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է կայացած հանդիպումների և բանակցությունների մանրամասները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter