HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ը կառավարությունից պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» առողջական վիճակի վերաբերյալ

«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել եւ պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։
Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր: Նրան մի քանի օր շարունակ բուժօգնություն եւ դեղորայք չէր տրամադրվել, իսկ շտապօգնություն կանչվել էր միայն երբ նրա վիճակը ծայրահեղ սրվել էր եւ միայն իր խցակիցների բողոքների արդյունքում:
Համապատասխան միջոնրդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնագրքի 54 § 2 (a) համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը եւ առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե՝
1. ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը եւ պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր եւ այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, եւ

2. արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք եւ հատուկ սնունդ, եւ, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի անունից անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով կառավարության նկատմամբ որոշում կայացնելու միջնորդության համար ՄԻԵԴ դիմելու առիթ էր հանդիսացել Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը եւ դրա նկատմամբ Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից արդարադատության նախարարին եւ ՄԻՊ ներկայացված համապատասխան բողոքների անարդյունավետությունը:
Սույն գործի ընթացքի վերաբերյալ մենք շարունակաբար հանրությանը տեղյակ կպահենք:

Արթուր Սարգսյանի փաստաբաններ՝
Տիգրան Եգորյան, Դավիթ Գյուրջյան,Վահե Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter