Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հայաստանի հավաքականը տարին եզրափակում է 86-րդ տեղում



ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2016 թ. տարեվերջյան վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 տեղով եւ հիմա 86-րդն է 412 հաշվարկային միավորով: Նշենք, որ մեր թիմն այս ընթացքում որեւէ հանդիպում չի անցկացրել:

Հայաստանի հավաքականը 2016 թվականը սկսել էր 121-րդ տեղում, փետրվարին նահանջել էր մինչեւ 123-րդ հորիզոնական, հետո կամաց-կամաց սկսել էր բարձրանալ: Մայիս-հունիսին, ինչպես հայտնի է, թիմը 7-1 եւ 4-0 հաշիվներով հաղթեց Գվատեմլային ու Սալվադորին, սակայն չեխերի հետ օգոստոսյան ընկերական խաղում ու ԱԱ-2018-ի ընտրական փուլի առաջին 3 հանդիպումներում ֆիասկոյի մատնվեց:   

Հիշեցնենք այս տարվա արդյունքները՝

25.03.2016, Երեւան- Հայաստան-Բելառուս՝ 0-0 (ընկերական հանդիպում),
28.05.2016, Կարսոն (ԱՄՆ)- Հայաստան-Գվատեմալա՝ 7-1 (ընկերական հանդիպում, Մխիթարյան, Մանուչարյան, Ղադիմյան, Մխիթարյան-2, Սարկիսով, Բադոյան),
01.06.2016, Կարսոն (ԱՄՆ)- Հայաստան-Սալվադոր՝ 4-0 (ընկերական հանդիպում, Գարսիա (իգ), Համբարձումյան, Բարսեղյան, Ղադիմյան),
31.08.2016, Մլադա Բոլեսլավ- Չեխիա-Հայաստան՝ 3-0 (ընկերական հանդիպում),
04.09.2016, Կոպենհագեն- Դանիա-Հայաստան՝ 1-0 (ԱԱ-2018),
08.10.2016, Երեւան- Հայաստան-Ռումինիա՝ 0-5 (ԱԱ-2018),
11.10.2016, Վարշավա- Լեհաստան-Հայաստան՝ 2-1 (ԱԱ-2018, Մարկոս),
11.11.2016, Երեւան- Հայաստան-Մոնտենեգրո՝ 3-2 (ԱԱ-2018, Գրիգորյան, Հարոյան, Ղազարյան):

Իրավիճակը փոքր-ինչ շտկվեց Մոնտենեգրոյի հանդեպ 3-2 հաշվով վերջին հաղթանակի շնորհիվ, որի արդյունքում թիմն անցյալ ամիս առաջադիմեց 38 տեղով՝ դառնալով 87-րդը, իսկ հիմա՝ 86-րդը:

հունվար- 121
փետրվար- 123
մարտ- 116
ապրիլ- 110
մայիս- 110
հունիս- 110
հուլիս- 102
օգոստոս- 102
սեպտեմբեր- 112
հոկտեմբեր- 125
նոյեմբեր- 87
դեկտեմբեր- 86

Եթե համեմատալու լինենք տարեվերջյան արդյունքները, ամենավատը եղել է մեկնարկային 1994-ին: Այդ տարի Հայաստանը 141-րդն էր, 1999-2001 թթ. թիմը տարին եզրափակեց 85-95-րդ տեղերում, ապա մի քանի տարի կրկին 100-ից ներքեւ էր: 2007-ին Հայաստանը 93-րդն էր, իսկ 2010-ից ընդհանրապես բավականին լավ հորիզոնականներում էր ավարտում տարին: Ամենալավը 2013-ին էր, երբ մեր ընտրանին տարին փակեց 35-րդ տեղում, իսկ 2014-ի փետրվարին ռեկորդ սահմանեց իր համար՝ դառնալով աշխարհում 30-րդը: 

Բավականին բարդ էր 2015-ը, որը մեր թիմն ավարտեց 123-րդ տեղում: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ 12 ամսում ընտրանին առաջադիմել է 37 տեղով: 

1994- 141
1995- 113
1996- 106
1997- 105
1998- 100
1999- 85 
2000- 90 
2001- 95
2002- 107
2003- 113
2004- 119
2005- 108
2006- 123
2007- 93
2008- 113
2009- 100
2010- 60
2011- 46
2012- 75
2013- 35
2014- 79
2015- 123
2016- 86

Տարվա եզրափակիչ վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Արգենտինան է, լավագույն 10-յակում են նաեւ Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան: 

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Լեհաստանը (15), հաջորդում են Ռումինիան (39), Դանիան (46), Մոնտենեգրոն (63): Խմբի հետնապահ Ղազախստանն 98-րդն է:

Նախկին ԽՍՀՄ երկներից լավագույնն Ուկրաինան է (30), որին հաջորդում են Ռուսաստանը (56), Ուզբեկստանը (62), Բելառուսը (74): Մյուսները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են: 

Տարածաշրջանում ամենաբարձր հորիզոնականում Թուրքիան է (24), ապա՝ Իրանը (29), Ադրբեջանը 90-րդն է, իսկ Վրաստանը՝ 118-րդը: 

Լուսանկարը՝ ffa.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ