HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խորենացու» գործով ևս մեկ ամբաստանյալ պատիժը կկրի ազատության մեջ

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հուլիսի 20-ին Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեջ մասնակցելու և ոստիկնանների նկատմամբ բռնություն գործելու համար մեղադրված Տիգրան Մարգարյանի դատական գործը: Այսօրվա նիստի ընթացքում դատախազը մեղադրանքում նվազագույն պատիժ սահմանեց, որն ամբաստանյալը կկրի համաձայն քրեական օրեսնգրքի 70-րդ հոդվածի:

Տիգրան Մարգարյանն իր պաշտպանի հետ նախորդ նիստի ընթացքում ընդունել է իր մեղքը և դատարանից խնդրել կիրառել արագացված դատական կարգ:

Ըստ մեղադրական եզրակցության` Տիգրան Մարգարյանը մեղադրվում է 225-րդ հոդվածի 2-րդ մասով: 30 օր կալանքի տակ գտնվելուց հետո խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, քանի որ նա ունի շաքարային դիաբետ հիվանդությունը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը վճռեց պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով, որից 30 օրը ամբաստանյալն անց է կացրել կալանավայրում: Նա պատիժը կկրի համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 70-րդ հոդվածի`լինելով ազատության մեջ:

Դատական նիստից հետո Տիգարն Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կցանկանար անմեղ ճանաչվել, բայց քանի որ ընունել է մեղքը, սա լավագույն տարբերակն էր: Նշեց նաև, որ մեղքն ընդունել է դատական քաշքշուքից խուսափելու համար: «Եթե չլիներ արագացված, մոտ 50 տուժող կա, նրանց հարցաքննությունը, վկաները, մոտ 1,5 տարի դատական պրոցեսը կշարունակվեր»,- նշեց Տիգրան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ նույն մեղադրանքի շրջանակում քննվող գործերի շրջանակում ևս չորս հոգի ազատ են արձակվել: Գործով տուժող են հանդիսանում ոստիկանության 46 աշխատակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter