HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոլարի, եվրոյի և ռուբլու շարժը` ներբանկային և միջբանկային շուկաներում. շաբաթվա ամփոփ տվյալները

Կենտրոնական բանկը ներկայացնում է դեկտեմբերի 19-23-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:
 
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 131,002,719 դոլար` 481.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 119,825,557 ԱՄՆ դոլար` 482.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց, միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22,073,914 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 14,901,348 եվրո` 499.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,667,616 եվրո 504.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,124,938,074 ՌԴ ռուբլի` 7,78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 341,707,134 ՌԴ ռուբլի 7,91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
 
Դեկտեմբերի  12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 69.6 մլն ԱՄՆ դոլար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter