Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Արծվիկ Մինասյան. «Արարատյան հարթավայրում խնդիրն այնքան սուր է դրված, որ մնացած բոլոր հարցերը տասներորդական են»



Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ նշանակալի փոփոխություններ են նկատվում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրաղբյուրների դիտակետերում, որտեղ 2014թ.-ից պետբյուջեից տրամադրված ֆինանսական միջոցներով յուրաքանչյուր տարի ստորերկրյա ջրերի պահպանման նպատակաով կատարվում են ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Դրանց արդյունքում այս տարի խնայվել է 5378.5 լ/վրկ ջուր:

«Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2016-ին կատարվել են հիդրոերկրաբանական մշտադիտարկումներ ազգային և հատուկ ցանցերի դիտակետերում և վերը նշված լուծարված և կոնսերվացված աշխատանքների ազդեցության գոտում նկատվում են ջրաղբյուրների ծախսի և մակարդակի բարձրացումներ և կայունացում:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք կոնսերվացվում կամ լուծարվում են պաշտոնյաների, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի և եղբոր հորերը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Անկախ նրանից, թե ում է պատկանում կամ ով է այդ հորերի հետևում կանգնած, մեր համար նշանակություն ունի երկու սկզբունքային կարևոր բան. առաջինը՝ արդյոք հորատանցքը, որը շահագործվում է, օրինական է, թե ոչ, և երկրորդ՝ արդյոք այն բավարարում է արդյունավետության այն չափանիշներին, որոնք դրված են կառավարման պլանում: Վստահեցնում եմ ձեզ, որ թե կոնսերվացման, թե փականային ռեժիմի բերելու, թե լուծարման գործընթացներն իրականացնելու ենք անկախ նրանից, թե ում է պատկանում և ով է կանգնած այդ հորատանցքի սեփականատիրոջ կարգավիճակում, որովհետև ջրային ռեսուրսների, հատկապես Արարատյան հարթավայրի մասում խնդիրն այնքան սուր է դրված, որ մնացած բոլոր հարցերը տասներորդական են»:

Ուսումնասիրությունները շարունակվում են:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Արտեզյան ջրերը և ձկնաբուծությունը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ