HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք ամբաստանյալներին դատախազը երեք տարվա ազատազրկում է պահանջում

Ամալյա Մարգարյան

Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի, Սոսո Մարգարյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Պետրոսյանը հանդես եկավ մեղադրական եզրակացությամբ՝  երեք մեղադրյալներին առաջադրելով 3 տարվա ազատազրկում, հաշվի առնելով նաև, որ գործում ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չեն հայտնվել։

Դատախազի ելույթից հետո Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց․ «Մեղադրողի ճառից ես հերթական անգամ հասկացա մի բան, որ մեր իշխանությունը, երբ խոսքը գնում է իր դեմ գործողություններ կատարելուն, չի կարող լինել արդարացի, և հասարակությունը չպետք է հավատա իշխանությանը, իսկ հավատալու պայմաններում կզրկվենք արդարությունից»։

Դատավոր Գագիկ Պողոսյանը միջամտեց՝ հարցնելով՝ պաշտպանը քաղաքական ելույթ է ունենու՞մ, թե՞ պաշտպանական ճառ է ներկայացնում։ Ավարտելով ելույթը, պաշտպանը խնդրեց դատարանին դատական նիստը հետաձգել․ «Ես այս պահին նպատակահարմար եմ գտնում մանրակրկիտ պատրաստվել ճառին, ուստի խնդրում եմ  ժամանակ տրամադրել»։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հանդես էր եկել նիստը արագացված կարգով քննելու միջնորդությամբ, որը դատարանը բավարարել էր։

Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի, Սոսո Մարգարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի։ Գործով տուժող են ճանաչվել 46 ոստիկաններ։

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter