HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախորդ տարվա 18 միլիոնի փոխարեն այս տարի կծախսվի 39 միլիոն

2017 թվականի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառումների իրականացման համար  Երևանի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 39 միլիոն դրամ։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի այն պնդումը, որ այս տարվա ամանորյա միջոցառումներին հատկացված բյուջեն կրճատվել է, ընդամենն այն մասին է, բյուջեն նվազել է 1,5 միլիոն դրամով։

Նախորդ տարի գլխավոր տոնածառի և չորս համերգային ծրագրերի համար հատկացվել էր մոտ 40 մլն 510 հազար դրամ: Այս տարի որոշվել է ծախսերը կրճատելու նպատակով կազմակերպել երկու միջոցառում, սակայն եթե նախորդ տարի այդ երկու միջոցառումները արժեցել էին 18 միլիոն դրամ, ապա այս տարի դրանց վրա կծախսվի 39 միլիոն։ Փաստորեն, միջոցառումների թիվը կրճատվել է երկու անգամ, իսկ բյուջեն՝ 1,5 միլիոն դրամով:

Համաձայն կնքված պայմանագրի բնութագրի՝ դեկտեմբերի 31-ին գլխավոր տոնածառի շուրջ պետք է իրականացվի տոնական համերգային 2,5 ժամ տևողությամբ ծրագիր հայ էստրադայի երգիչների և DJ-ների մասնակցությամբ, որի ընթացքում նաև կիրականացվի 3 րոպե տևողությամբ հրավառություն։

Տոնական համերգի համար պետք է ապահովվեն բեմահարթակ, բեմական կոնստրուկցիաներ, ձայնային և լուսային սարքավորումներ։

«Ամանորի թեմայով բեմահարթակի ձևավորման համար պետք է մշակվի տպագրվող նյութերի դիզայն և այդ նյութերը պետք է տեղադրվեն և փակցվեն համապատասխան վայրերում»,-նշված է բնութագրում։

Այնուհետ, հունվարի 5-ին Ազատության հրապարակում մանկական երգի, պարի խմբերի մասնակցությամբ ամանորյա թեմատիկ թատերականացված ներկայացում է կազմակերպվելու՝ երկու ժամ տևողությամբ։ Որի համար ևս պետք է ապահովի 100 ք/մ բեմահարթակ, բեմական կոնստրուկցիաներ, ձայնային և լուսային սարքավորումներ։ Այս միջոցառման համար ևս պետք է մշակվի տպագրվող նյութերի դիզայն և այդ նյութերը պետք է տեղադրվեն և փակցվեն համապատասխան վայրերում։

Միջոցառումների կազմակերպիչն է «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ն, որը համաձայն պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է գործիքավորող Լևոն Փասոդյանին։

Նշենք, որ նախորդ տարի ամանորյա միջոցառումների համար հատկացված բյուջեից ամենամեծ գումարը՝ 22 մլն 510 հազար դրամ, հատկացվել էր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության կազմակերպման համար, սակայն այս տարի այդ միջոցառումը չի կայացել։

Մեկնաբանություններ (1)

ano
Կա մեկը որ ինձ բացատրի թե ինչու աղքատ երկրները որտեղ ժողովրդի մեծ մասը սովի են մատնված, իշխանությունները հակառակի պես ցուցադրական են մեծալեզու գոռոզ ու բարոյազուրկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter