HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է ականանետ

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։  

Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (11 արկ):

Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter