HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջին աշխատավարձը 2%-ով աճել է հունվար-նոյեմբերին. ԱՎԾ

Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 184 հազար 796 դրամ։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), 2015 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն 2%-ով աճել է։

Ընդ որում, ոչ պետական հատվածի աշխատավարձը կազմել է 218 հազար 173 դրամ՝ աճելով 4.4%-ով։

Իսկ պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 413 դրամ՝ նվազելով 1.2%-ով։

Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter