HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի լրագրողը հաղթող է ճանաչվել «Պարենային անվտանգություն և սնուցում» մրցույթում

Այսօր ամփոփվեց «Օքսֆամ»  միջազգային կազմակերպության  հայաստայան գրասենյակի «Պարենային անվտանգություն և սնուցում» թեմայով լրագրողական մրցույթը:

Լավագույն առցանց հրապարակում անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հետք»-ի լրագրող Տաթև Խաչատրյանը՝ «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի ու բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» հոդվածի համար:

Լավագույն տեսանյութ անվանակարգում մրցանակ է ստացել «Սիվիլնեթ»-ի լրագրող Ալինա Նիկողոսյանը, իսկ տպագիր մամուլի լավագույն հրապարակման համար մրցանակը կիսել են «Առավոտ» և  «Հրապարակ» օրաթերթերի լրագրողներ Աննա Հովհաննիսյանն ու Սոնա Ադամյանը:

Մրցույթին ներկայացվել էին ավելի քանի 50 լրագրողական նյութեր, որոնք ուսումնասիրվել և գնահատվել են մասնագիտական ժյուրիի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter