HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտերի ժամանակ երեք հայ զինծառայող է զոհվել. ՊՆ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել են երեք զինծառայողներ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը մեջբերում ենք նույնությամբ.

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Արդեն «սովորական» է դարձել,որ սահմանին ժամանակ առ ժամանակ այսքա՛ն հայ զինվոր է զոհվում՝ հակառակորդի կողմից: Հայաստանի ու հայկական բանակի ռուսավասալ ղեկավարները՝ ղզիկնե՛րի պես, ձևացնում են,որ սա իբր «այդքան էլ սարսափելի չէ», քանի որ «լայնածավալ պատերազմ չէ»: Երևի իրե՛նց երեխաները պիտի զոհվեն կամ իրե՛նց դղյակները պիտի ռմբակոծվեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «սարսափելի» ու «անընդունելի» դառնա ու սկսեն հակաքայլեր ձեռնարկել: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter