HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում կընդգրկվեն ավելի մեծ թվով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

Հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կկատարվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում՝ նրանում ներառելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարությունը, կառավարության նիստում հայտարարել է նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ միաժամանակ կմեղմացվեն հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Նախարարի խոսքով՝ կազմում կընդգրկվեն նաև մասնավոր (բիզնես) հատվածը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում տնտեսության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության  առանցքային հիմնախնդիրները՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև համապատասխան մարմինների ղեկավարները:

«Առաջարկվող փոփոխություններն ուղղված են Խորհրդի հանրային հաշվետվողականության և գործունեության թափանցիկության բարձրացմանը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter