HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կլուծարվի «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման առաջարկը։

«Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը ունի 19 հաստիքային միավոր և վերջինիս տարեկան պահպանման ծախսերը կազմում են շուրջ 110 մլն ՀՀ դրամ և այդ գումարը, դրա կատարած գործառույթները կփոխանցվեն ֆինանսների նախարարությանը և կկրճատվեն հաստիքները, իսկ նախարարությունը նշված գործառույթները կիրականացնի այլ կազմակերպությունների միջոցով՝ տնտեսելով հատկացվող միջոցները, որոնք հետագայում կուղղվեն պետական բյուջե:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից պետական կառավարման մարմնին հատկացվող միջոցների նվազեցման անհրաժեշտությամբ»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter