HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՊՆ մամուլի խոսնակ

Վաղ առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ: Այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մինչ այս տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների մասին, սակայն ստույգ թիվ չէր նշվում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, համաձայն ՊՆ մամուլի խոսնակի և նախարարության պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում: Հայկական կողմից զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter