
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 83 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշում էՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել