
Գիշերը հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ (1 արկ)
Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար, ըստ հաղորդագրության, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել