HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016թ-ին 20%-ով ավելացել է մեքենաների առևտուրը

Հայաստանում 2016-ի հունվար-նոյեմբերին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 944 միլիարդ դրամ:

2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է 0,3 %-ով։ Նշենք, որ առևտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշը կազմում է մեծածախ, մանրածախ առևտուրն ու մեքենաների  առևտուրը։

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների՝ առևտրաշրջանառության 50%-ից ավելի կազմել է մանրածախ առևտուրը, այնուհետև գումարային ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում մեծածախ առևտուրը, որին հաջորդում է մեքենաների առևտուրը։

Թեև մանրածախ առևտուրը առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում ամենամեծ տեղն է զբաղեցրել, այնուհամենայնիվ այն 2015-ի հունվար-նոյեմբերի համեմատությամբ նվազել է 3%-ով: Նույնքան ավելացել է նաև մեծածախ առևտուրը, մինչդեռ մեքենաների առևտուրը աճել է 20%-ով։

Անդրադառնանք առևտրաշրջանառության ամենամեծ բաժինը զբաղեցնող ոլորտին՝ մանրածախ առևտրին։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ արձանագրվել է, որ մանրածախ առևտուրը, համեմատած 2015-ի հունվարի-նոյեմբերի հետ, 2016-ի առաջին 11 ամիսներից միայն փետրվարին է 0,2% աճ ունեցել, մնացած 10 ամիսների ընթացքում այն անկում է գրանցել։

Մանրածախ առևտրի ընդհանուր ցուցանիշի գրեթե 80%-ը կազմվել է խանութներում իրականացված գնումների հաշվին, ապա՝ սպառողական ապրանքների շուկաների։

2016 հունվար-նոյեմբերի մանրածախ առևտրի շրջանառությունը, ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների գումարային ցուցանիշի, ամփոփել ենք գծապատկերով։

Նշենք, որ բացի խանութներից, առևտրի վերը նշված բոլոր օբյեկտներում առևտրաշրջանառության ծավալները տոկոսային անկում են գրանցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter