HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

6%- ով նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը

2016թ.-ի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 859 415 միլիարդ դրամ, որից միայն 836 144 միլիարդը բաժին է ընկել գյուղատնտեսությանը, իսկ 23 միլիարդը՝ ձկնորսությանը։

Ազգային վիճակագրական ծառայության 2016-ի հունվար-նոյեմբերի այս ցուցանիշը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 6%-ով։ Ծավալային անկման պատճառը եղել է գյուղատնտեսությունը, որն էլ 2016թ.-ի 11 ամիսների ընդհանուր հաշվարկով արձանագրել է 6%-ի անկում։ Գյուղատնտեսական արտադրանքի ցուցանիշային անկումն էլ «ապահովել է» բուսաբուծությունը, որը, համեմատած 2015-ի հունվար-նոյեմբերի հետ, 12% նվազել է, մինչդեռ 4%-ով ավելացել է անասնաբուծական արտադրանքի ծավալը։

Գյուղատնտեսության ծավալների կրճատմանը հակառակ՝ 2%-ով ավելացել է ձկնորսության համախառն արտադրանքը, որը կազմել է 23 միլիարդ դրամ։

Պաշտոնական վիճակագրությունը հաշվարկել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, համեմատած 2015-ի հունվար-նոյեմբերի հետ, 2016-ի 11 ամիսներից միայն չորսում է նվազել, իսկ ամենամեծ անկումային ցուցանիշը՝ 30%, արձանագրվել է հոկտեմբեր ամսին, դրան հակառակ ամենամեծ՝ գրեթե 10% աճը գրանցվել է օգոստոսին։

Անդրադառանալով ձկնորսության պաշտոնական վիճակագրությանը՝ նշենք, որ եթե հավատանք այդ տվյալներին, կստացվի, որ նոյեմբեր ամսին ձկնորսության, ձկնաբուծության ոլորտում կատարվել է 1742.2 տոննա որս, որն էլ ամբողջությամբ իրացվել է։ Եվ այս ցուցանիշն էլ, ըստ ԱՎԾ-ի, 2015-ի նույն ամսվա համեմատ որևէ կերպ չի փոփոխվել։

Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ամսական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ՝ 2016-ի հունվար-նոյեմբերին միայն երեք ամիսների են արտադրական ծավալները անկում գրանցել, իսկ, օրինակ, մարտ ամսին արտադրական աճը կազմել է 22%:

լուսանկարը՝ eica-geosystems.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter