HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սպառած գազի ծավալը՝ նպաստ ստանալու հարցում որոշիչ գործոն

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N145-Ն որոշման փոփոխությունների նախագիծ եւ ներկայացրել գործադիրին:

Եթե նախագիծն ընդունվի, ապա սոցիալապես անապահով ընտանիքներին համապատասխան կարգավիճակ տալու հարցում որոշիչ կլինի նաեւ նրանց կողմից սպառած գազի ծավալը:

Կառավարության 2016թ. սեպտեմբերի 15-ի նիստի արձանագրություններից մեկի եւ վարչապետի 2016թ. հոկտեմբերի հանձնարարականներից մեկի համաձայն` գործադիրին պետք է ներկայացվի առաջարկու­թյուն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: Մասնավորապես, առավելագույնս պետք է նվազեցվեր սոցիալապես անապահով ընտանիքների համար սահման­ված սակագինը՝ այլ սպառողների հաշվին:

Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի 145-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակի հանգամանքի կիրառումը: Իսկ ահա սպառած բնական գազի չափաքանակը ներկայումս ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ հաշվի չի առնվում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված փոփոխությունների արդյունքում՝ այն կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում:

Հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները եւ տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), նախարարությունը նաեւ առաջարկում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր:

Նշված ծրագրի արդյունքների ամփոփելուց հետո հնարավոր կլինի գործադիրին ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter