HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ժամկետանց վարկերի ծավալը նոյեմբերին աճել է

Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի կշիռը ընդհանուր վարկերի մեջ 2016 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 1.88%՝ հոկտեմբեր ամսվա 1.91%-ի դիմաց:

Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները։

Տարվա ընթացքում  ժամկետանց վարկերի կշռի ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց մայիս ամսին, երբ հասավ 2.19%-ի, որն ամենաբարձր ցուցանիշն էր վերջին երկու տարում։ Իսկ մայիսից հետո այն նվազել է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Նոյեմբերի վերջի դրությամբ բանկերում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 43.1 մլրդ դրամ։ Եվ չնայած այդ ամսին դրանց տեսակարար կշիռը ընդահնուր վարկերի կազմում փոքր-ինչ նվազել է հոկտեմբերի համեմատ, սակայն ծավալը աճել է։

Հոկտեմբերին ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 42.7 մլրդ դրամ։ Այսինքն՝ մեկ ամսում դրանց ծավալն աճել է 1%-ով։ Իսկ տարեսկզբի համեմատ (2015-ի դեկտեմբերի վերջի համեմատ) ժամկետանց վարկերի ծավալն աճել է 14%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելը կազմել է  մոտ 2 տրլն  297 մլրդ դրամ։ Նախորդ ամսվա համեմատ այն աճել է  2.6%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 10%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter