HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Էլեկտրաէներգիայի արտադրության համար մաքսային արտոնություն՝ «Վիկինգ» ՍՊԸ-ին

Գործադիր մարմինը այսօր կայացած նիստում չքննարկվող կարգով ընդունեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ կառավարություն ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր բավարարել «Վիկինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը և ընկերությանը տրամադրել արտոնություն` ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի  նկատմամբ։ Ներմուծվող հումքերն ու նյութերը օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար:

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասվում է նախագծում։ 

Համաձայն կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմում են 200 մլն դրամ, իսկ մինչ այդ ընկերությունը արդեն իսկ իրականացրել է 760 մլն դրամի ներդրում։

Հավելենք, որ այս ընկերությունը ունի 15 աշխատատեղ, դրանց միջին աշխատավարձը կազմում է 140.000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter