HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Միգրացիոն ծառայության համակարգչային կենտրոնի լուծարումով կտնտեսվի 9 միլիոն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի՝ նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու որոշման նախագիծը։

ՊՈԱԿ-ից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, իսկ այլ գույքն ամրացվելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ ՊՈԱԿ-ի լուծարումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև պետական բյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ:

«Համակարգչային կենտրոն»-ն ունի 14 աշխատակից, դրա լուծարումով տնտեսվող գումարի չափը 2017 թվականին կկազմի 9 միլիոն 200 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter