HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն կլուծարվի՝ բանակացությունների ձգձգման պատճառով

Կառավարությունը հավանության արժանացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու որոշման նախագիծը։

Համաձայն նախագծի՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո ՓԲԸ-ից մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։

Համաձայն կառավարությանը ներկայացված այս որոշման նախագծի հիմնավորման՝ դրա ընդունումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացմամբ, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով։

Կառավարության նիստին նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ առկա 13 հաստիքային միավորների և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կխնայվի մոտ 35 միլիոն դրամ։

«Քանի որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ, ներկայումս գործըկեր՝ կոնցեսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել»,- ասվում է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter