HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անձնագիրը կստանան կամավոր՝ անկախ տարիքից

Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է, որ ՀՀ քաղաքացին անձնագիր ստանա՝ անկախ տարիքից։ Նախագծում նշվում է, որ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավել, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կատարվում են քաղաքացու ցանկությամբ` դիմելու դեպքում։

Համաձայն գործադիր մարմին ներկայացված նախագծի՝ այն դեպքում, երբ քաղաքացին դիմում է ներկայացնում` բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) փոփոխման հիմքով նույնականացման քարտը, ինչպես նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիրը փոխանակելու համար, սակայն չի ցանկանում փոխանակել սույն որոշմամբ նախատեսված անձնագիրը, ապա այն ճանաչվելու է անվավեր։

Նախատեսվում է, որ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձիք իրավունք ունեն անձնագիր ստանալ ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը և կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու դիմումն ընդունում է անձնագրային ծառայությունը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter