HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1,7 մլն եվրո` ընտրական գործընթացների աջակցությանը

Կառավարությունը հաստատել է 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ Հարությունյանի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները: 

Հաստատվել է նաև կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Ինչպես նշված է կառավարության պաշտոնական կայքում, որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազար եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
հաշվարկեք և կտեսնեք թե որքն են կառավարությունը և քաղաքացիները ծախսել հեռուստահաղորդման թվայնացման համար և պատճառով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter