HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը կրկին 86-րդն է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասարկարգման այս տարվա առաջին ցուցակը: Հայաստանի հավաքականը 412 միավորով պահպանել է իր 86-րդ դիրքը:

Համաշխարհային ցուցակի առաջին 34 հորիզոնականներում փոփոխություններ չեն եղել: Առաջին տեղում կրկին Արգենտինան է, նրան հետեւում են Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան: 

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում մեր մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան՝ 38-րդը, Դանիան՝ 47-րդը, Մոնտենեգրոն՝ 63-րդը, Ղազախստանը՝ 98-րդը:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը շարունակում է մնալ Ուկրաինան (30), ապա՝ Ռուսաստանը (56), Ուզբեկստանը (61), Բելառուսը (74): Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Թուրքիան է (24), Իրանը 29-րդն է, Ադրբեջանը՝ 90-րդը, իսկ Վրաստանը՝ 121-րդը:

Հիշեցնենք, որ այս տարի ազգային թիմն իր առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 12-ին. այդ օրն Արթուր Պետրոսյանի սաներն Անթալիայում ընկերական խաղում ուժերը կչափեն Ուզբեկստանի հետ, որը, ինչպես նշեցինք, համաշխարհային ցուցակում այս պահին 61-րդն է եւ 25 կետով գերազանցում է մեզ: Իսկ առաջին պաշտոնական խաղը մարտի 26-ին կկայանա Երեւանում. Հայաստանը կընդունի Ղազախստանին: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի փետրվարի 9-ին: 

Լուսանկարը՝ ffa.am-ի   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter