HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերության համառ աճը

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում շարունակվում է գրեթե երկնիշ աճ գրանցվել՝  թեև 2015-ի համեմատ աճի տեմպերը բավականին նվազել են։

2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանման և հանքերի շահագործման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 232.9 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն ավելացել է 9.8%-ով։

Հանքարդյունաբերության աճը հիմնականում ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանման  ոլորտը։ 2015-ի հունվար-նոյեմբերի համեմատ այս ոլորտում գրանցվել է 10% աճ։ Իսկ հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերը, որոնց կշիռը բավականին փոքր է, ապահովել են ծավալների 0.6% աճ:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գրանցվեց ծավալների 50.4%  աճ՝ մեծապես պայմանավորված մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտի ծավալների ընդլայնմամբ։ 

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Հարգարժան Սեդա Դուք կարող եք ասել, թե կոնկրետ ինչ է տալիս ՀՀ քաղաքացիներին հանքարդյունաբերության կրկնակի աճը, բացի ազգային հարստության՝ ընդերքի կրկնապատկվող թալանից։ Դուք կարող եք հրապարակել կոնկրետ թվեր, պղնձի, մոլիբդենի և ոսկու արդյունահանման տարեկան ծավալների մասին, նրանց վաճառքի գումարները գրպանողների մասին։ Եթե ոչ ապա ճիշտ կանեիք ընդհանրապես չշոշափեիք այդ ցավոտ հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter