HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կ. Կարապետյան. «Սոցիալապես անապահով, խոցելի խավերի համար ունենք արտոնյալ որոշակի սակագներ՝ առողջապահության մեջ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կայացած ասուլիսում հայտնել է, որ պետական կառավարման համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց վերջնական լուծումը քայլ առ քայլ պետք է իրականացվի։

Վարչապետի խոսքով՝աշխատակազմի, ՊՈԱԿ-ների կրճատումից գրեթե 4  միլիարդ դրամ է տնտեսվել։ Արդեն այցելել են հինգ մարզեր և ամփոփելով այդ մարզերում իրականացված օպտիմալացման ծրագրի արդյունքները` հավաստիացնում է, որ մարզերում օպտիմալացումը մեծ ծավալներով չի իրականացվել։ Որպես օպտիմալացման օրինակ մեջբերում է թերբեռնված դպրոցների միավորումը, որի միջոցով կրճատվել է այդ դպրոցների ծառայությունների համար հատկացվող գումարները։

Վարչապետը հունվարի 16-ին խորհրդակցություն է կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնելու են ծրագիր, թե կառավարության կողմից տրամադրվող ինչ պայմաններ  են ակնկալում՝ որակական փոփոխություններ իրականացնելու համար։

Անդրադառնալով ավիացայի ոլորտին` Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն երկու նոր ավիաընկերությունների հետ թռիչքների իրականացման պայմանագրեր են ստորագրվել։

«Անցած տարի 61 ընկերության ես դիմել եմ նամակով` առաջարկելով գան, այստեղ որպես բազիս վերցնեն տարածաշրջանի համար և Երևանի հետ համապատասխան հարաբերություններ հաստատեն։ 61 ընկերությունից արդեն հինգը արձագանքել են, և մենք մոտ ժամանակներս իրենց սպասում ենք»,-նշում է Կարապետյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ շատ հետաքրքրիր համագործակցություն է ձևավորվել առողջապահության ոլորտի և աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության միջև։ Մասնավորապես՝ «սոցիալապես անապահով, խոցելի խավերի համար ունենք արտոնյալ որոշակի սակագներ՝ առողջապահության մեջ»։ Կարապետյանը հավաստիացնում է, որ սահմանված արտոնյալ սակագները իրենք վերահսկելու են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter