HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2016 թվականին ՀՀ պետական պարտքն աճել է մոտ 17%-ով

2016  թվականի տարեվերջյան տվյալներով (31.12.2016)` Հայաստանի պետական պարտքը կազմել է 5  մլրդ 934.8 մլն դոլար։ Ամբողջ տարվա ընթացքում այն ինտենսիվորեն աճել է։ 2015-ի տարեվերջի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 857.1 մլն դոլարով։ Այս մասին է վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկագիրը։

Իսկ դրամային ցուցանիշներով ՀՀ պետական պարտքը 2016-ի տարեվերջին կազմել է 2 տրլն 872.1 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 415.8 մլրդ դրամ։ 

Այսպիսով, ՀՀ պետական պարտքը 2016 թվականին աճել է 16.9%-ով։ 

Միայն արտաքին պարտքն աճել է ավելի քան 482 մլն դոլարով

2016-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքից 4 մլրդ 798.3  մլն դոլարը արտաքին պարտքն է։ Տարվա ընթացքում այն աճել է 482.1 մլն դոլարով։ 

Իսկ դրամով ՀՀ արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 322.1 մլն դրամ։ Աճել է 234.1 մլն դրամով։

ՀՀ պետական պարտքը
Create column charts

Ներքին պարտքն աճել է  375 մլն դոլարով

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա 2016-ի վերջի դրությամբ այն կազմել է 1 մլրդ 136.5 մլն դոլար կամ 550  մլրդ դրամ։ Տարվա ընթացքում այն աճել է 181.6 մլրդ դրամով կամ 375 մլն դոլարով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին մեծացնել ներքին պարտքի կշիռը ՀՀ պետական պարտքի մեջ՝ որպես հիմնական հիմք նշելով, որ ներքին պարտքի դեպքում արտարժույթից առաջացող ռիսկերը վերանում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter