HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հարյուրից ավել բենզալցակայաններում կիրականացնի հրդեհատեխնիկական հետազոտություն

Առաջիկա օրերին, ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարությամբ, նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետազոտություններ և ուսումնասիրություններ կիրականացնի կարգադրագրեր ստացած 100-ից ավել բենզալցակայաններում, հետազոտությունները կմեկնարկեն  Երևանում, այնուհետև՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:  

Նախորդ տարվա նոյեմբերի 14-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, որոշ դեպքերում էլ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել էր 3 բենզալցակայանի շահագործում:

Որոշում էր կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ. հունվարի 15-ը՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտները ստացել էին կարգադրագրեր՝ կոնկրետ նշված թերություններով, և դրանց տրվել էր վերջնաժամկետ՝ բացթողումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter