HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձագանքել է Գագիկ Ծառուկյանի այսօր հրապարակած հայտարարությանը։

Արմեն Աշոտյան․ «Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝  Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ 

Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց և առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին և կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, և դա ողջունելի է:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, և այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ:

Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար»:

Մեկնաբանություններ (2)

Վալյա
Անորակ,էժան օճառ
Միքայել Սերունց Անանյան
Հիշիր երկու տարի առաջ ասածդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter