HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. հարուցվել է քրեական գործ

 Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտ 35 րոպե ծեծի ենթարկելու սպառնալիքով հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին՝ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ստացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Պարզվել է, որ ուղևորը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, իսկ դեպքը տեղի է ունեցել ռուսական ավիաընկերության կողմից իրականացված չվերթի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter