HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Վիգեն Սարգսյանը կարևորել է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter