HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի բժշկական կենտրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր Կապանի պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրենը: 

Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ ունեցավ նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն  Սմբատ Օրբելյանը:

Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի  համար:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Մարդ չի հասկանում,թե ի՞նչու է Կապան քաղաքի միակ-հիմնական հիվանդանոցը մասնավոր (այն էլ ՓԲԸ): Բա պետությու՛նը որտե՞ղ է: Քիչ մնաց քաղաքապետարանը ՓԲԸ սարքեն: «Կապանի բժշկական կենտրոնը» դարձնել ՊԵՏԱԿԱՆ ու աշխատանքից հեռացնել Սովետից մնացած (կաշառակեր) ղասաբներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter