HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր

««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը. «Մենք փակում ենք անտառը և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք: Ով պատրաստ չէ այս հանձնարարականը կատարելու` հենց հիմա թող հրաժարական տա և դուրս գա: Պատասխանատվություն կրելու են բոլորը՝ անտառապահներից, տեսուչներից մինչև փոխտնօրեն և տնօրեն»:

Նախարարը Գեղարքունիքի և Տավուշի մարզերում է եղել աշխատանքային այցով, որի ժամանակ այցելել է ««Սևան» ազգային պարկ» և ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ: 

«Երկորդը,- շարունակել է Մինասյանը,- որևէ ընդվզում` ներքևից կլինի, միջին օղակում, թե ամենավերևում, չեմ ընդունելու և չեմ հանդուրժելու, որովհետև մենք խնդիր ենք դրել «Դիլիջան» ազգային պարկ»-ը 2017 թվականին կտրուկ որակական փոփոխության ենթարկելու՝ սկսած ֆինանսավորումից մինչև կոնկրետ ծրագրերի իրականացում»:

Նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու նպատակով նշվել են կանխարգելիչ միջոցառումները, տեխնոլոգիական լուծումների ներդնումը: Անտառապահները կարևորել են ստուգման կետերի առկայությունը, որոնք շատ արդյունավետ են, ինչպես նաև տեսչական բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան անցնել աշխատաժամային նոր ռեժիմի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել են նաև գիտական ուսումնասիրությունները, անդրադարձ է եղել կադրերի վերապատրաստմանն ու տեխնիկական վերազինմանը:

Արծվիկ Մինասյանը բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդ ունենալու համար բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգևատրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Աշոտ Գնդոյանին,ով երկար տարիներ եղել է պարկի տնօրենը: ««Սևան» ազգային պարկ» և ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներում Մինասյանը ներկայացրել է իր լիազոր ներկայացուցչին` Իշխան Սաղաթելյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter